Որակի գրավականը

«Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրանքի առավելություններն են`  
• հումքը,   որը ձեռք է բերվում  էկոլոգիապես մաքուր, բազմազան  խոտ ու ծաղկունքով հարուստ 2000մ ծմբ.  գտնվող մարգահովիտներից,
• հումքի նկատմամբ խիստ վերահսկողությունը` սկսած մթերման կետերում կատարվող անալիզներից, մինչև մայր գործարանում կատարվող միկրոբիոլոգիական անալիզներ,
• մթերման կետերի տեխնիկական հագեցվածությունը, որի միջոցով նոր կթած կաթը մինչև 2 ժամը սառեցվում է, ինչը բացառում է մանրէների զարգացումը,
• կաթը գործարան տեղափոխելու համար անհրաժեշտ մասնագիտացված մեքենաների առկայությունը, ինչն ապահովում է կաթի թարմությունն ու բոլոր օգտակար հատկանիշները,
• սանիտարահիգիենիկ ամենախիստ պահանջներին բավարարող արտադրությունը,
• պատրաստի արտադրանքի որակի ամենօրյա հսկողությունը հենց գործարանում,
• հերմետիկ փաթեթավորումը, որը հնարավորություն է տալիս պահպանել մթերքի բարձր որակը, մաքրությունը, թարմությունն ու անվտանգությունը,
• պիտակների վրա անպայման նշվում է ինչպես արտադրման այնպես էլ պիտանիության ժամկետները, որն իրականացվում է սպառողին կաթնամթերքի մասին առավել լիարժեք տեղեկատվություն տալու նպատակով և թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել գնումներ կատարելիս և ընտրել թարմ ու անվտանգ կաթնամթերք,
• պատրաստի կաթնամթերքը սպառողին հասցնելու համար անհրաժեշտ մասնագիտացված ավտոմեքենաների առկայությունը, որոնք անհրաժեշտ են կաթնամթերքի բարձր որակի և թարմության պահպանման համար:

«Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր արտադրանքի բարձր որակի համար ՀՀ Կառավարության կողմից արժանացել է «Որակի նշան» մրցանակի նախ 1998թ., իսկ հետո` 2004 թ.:

2008թ. հունվարին ընկերությունը ստացել է ISO Որակի կառավարման համակարգի սերտիֆիկատ:
2011թ. Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից ընկերության  «Կովիկ» ապրանքանիշը՝ լինելով ոչ միայն սննդարար ու առողջ, այլ նաև զերծ վնասակար բաղադրիչներից, ստացել է «Առողջ սիրտ» պատվավոր մակնշումը կրելու իրավունք: