Պաղպաղակ

Պաղպաղակ սիրում են բոլորը, որովհետև այն շոգ օրերին զովանալու լավագույն միջոց է, սննդարար ու համեղ ուտելիք, և ամենակարևորը` պաղպաղակ ուտելն ուղղակի հաճույք է: «Աշտարակ-Կաթն» արտադրում է պաղպաղակների լայն տեսականի` սկսած ավանդական փայտիկով պաղպաղակից մինչև էլիտար պաղպաղակների մի ամբողջ շարք՝ ամեն անգամ զարմացնելով իր սպառողին նոր համային տեսականիով: Նորագույն սարքավորումները, որակի խիստ վերահսկողությունը հումքի մշակման բոլոր փուլերում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն է ընկերության հաջողության գրավականը: Այսօր «Աշտարակ-Կաթն» իր սպառողին է ներկայացնում գերազանց համով ու աննման որակով պաղպաղակի ամենալայն համային տեսականին Հայաստանում` վանիլային, շոկոլադե, դեղձի, ելակի, բալի, բանանի, կիվիի, ծիրանի, սուրճի, կապուչինոյի, ձմերուկի, խտացրած կաթի համերով, գետնանուշով ու ջնարակով պատված: