Մեր տեսականին
Մեր բրենդերի մասին
«Կովիկ» կաթնամթերք
«Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր սպառողին է ներկայացնում առաջին ցածր յուղայնությամբ կաթնամթերքի շարքը Հայաստանում: «Կովիկ» ցածր յուղայնությամբ կաթնամթերքի շարքը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար և օգտակար է հատկապես սրտին: Այս կաթնամթերքի շարքն իր մեջ ներառում է կաթ, թթվասեր, մածուն, կաթնաշոռ, կեֆիր և թան:
Դեպի ցածր յուղայնություն
Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը Ձեր և Ձեր ընտանիքի համար ԱՌՈՂՋ ընտրություն է:
Ցանկացած տեսակի կաթնամթերք, յուղալի թե անյուղ, պարունակում է`
• կալցիում և վիտամին D` ամուր ոսկորների և ատամների համար,
• սպիտակուցներ` մկանների սնման և աճի համար,
• կալցիում, կալիում, մագնեզիում` արյան ճնշման կարգավորման համար:
Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել ցածր յուղայնությամբ կաթնամթերք: