Մեր ընկերությունը

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Ընկերությունը շուրջ 23 տարի հանդիսանում է կաթնամթերքի շուկայի առաջատար: «Աշտարակ-Կաթ» ընկերության բարձրորակ մթերքը նպաստում է առողջ սերնդի ձևավորմանը, ինչը հաջորդ սերունդների առողջության գրավականն է:

 Ներկայումս  ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից, արտադրում է կաթնամթերքի  50 և պաղպաղակի 45 տեսակ` իրենց ենթատեսակներով, ջեմեր և մուրաբաներ:

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ: Տարեցտարի ավելանում է այդ տնտեսությունների թիվը` նպատակ ունենալով ձեռք բերել միայն թարմ, որակյալ և արժեքավոր կաթ: Ընկերությունը կաթը մթերում է Հայաստանի հեռավոր մարզերի  2000մ և ավելի բարձրության վրա  գտնվող մարգահովիտներից: 
Ընկերության ողջ արտադրանքը երաշխավորվում է Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից, որի լոգոտիպը կարելի է տեսնել «Աշտարակ-Կաթ»-ի արտադրատեսականու պիտակների վրա:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր արտադրանքի բարձր որակի համար ՀՀ Կառավարության կողմից արժանացել է «Որակի նշան» մրցանակի նախ 1998թ., իսկ հետո` 2004թ.: Այն մի քանի անգամ ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության Լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն: Մոսկվայում կայացած PRODexpo ցուցահանդեսում էլ 2011 և 2015 թվականներին արժանացել է Որակի ոսկե մեդալի:
 «Աշտարակ-Կաթ»  ընկերության համար առաջնային է երեխաների առողջությունը, այդ իսկ պատճառով ընկերությունը 2010 թվականին ներկայացրեց հատուկ երեխաների համար  նախատեսված «Յոգու-Մոգու» առաջին ըմպելի և ուտելի յոգուրտների բրենդը Հայաստանում: «Յոգու-Մոգու»  յոգուրտները հարուստ են երեխաներին անհրաժեշտ կալցիումով և վիտամիններով: «Յոգու-Մոգուն»  ոչ միայն համեղ յոգուրտ է, այլ նաև՝ զվարճալի խաղալիք:
«Կովիկ» բրենդը ցածր յուղայնությամբ կաթնամթերքի առաջին ամբողջական տեսականին  է Հայաստանում: Շնորհիվ ցածր յուղայնության՝ այն ավելի հարուստ է սպիտակուցներով և կալցիումով: Վերջինս  նպաստում է օրգանիզմից անցանկալի ճարպերի հեռացմանը, ինչն էլ  կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Այդ իսկ պատճառով էլ «Կովիկ» ապրանքանիշն  առաջինը Հայաստանում ստացել է «Առողջ սիրտ» մակնշումը կրելու պատվավոր իրավունքը Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից:
Թարմ, անկրկնելի համերով “Mojo” յոգուրտը լիովին նոր բրենդ է երիտասարդ ու ակտիվ մարդկանց համար: Երիտասա՞րդ ես, աշխատու՞մ ես առավոտից երեկո, խմու՞մ և ծխում ե՞ս, վարու՞մ ես անառողջ ապրելակերպ: “Mojo”-ն քեզ համար է: Ամեն օր լիցքավորվիր “Mojo” յոգուրտներով` քավելով մեղքերդ օրգանիզմիդ հանդեպ:

Կաթի մթերման շուկան

 

 

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է՝ նպատակ ունենալով ձեռք բերել թարմ, որակյալ և արժեքավոր կաթ:  
   Մթերման կետերն աչքի են ընկնում իրենց անթերի մաքրությամբ, լաբորատոր տեխնիկայի հագեցվածությամբ և որակյալ մասնագետների առկայությամբ:
   Ելնելով այն հանգամանքից, որ նոր կթած կաթի մեջ մոտ 2 ժամվա ընթացքում մանրէներ չեն զարգանում` ընկերությունը ստեղծել է այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս  հաշված րոպեների ընթացքում կաթը հատուկ ժամանակակից լաբորատոր սարքավորումների միջոցով թեստավորել, սառեցնել և հավաքել նախապես ախտահանված տարաների մեջ:
   Մթերված հումքը հատուկ մասնագիտացված մեքենաներով տեղափոխվում է գործարան: