1 բաժակ Սարի կաթը պարունակում է՝
Կալցիում
ոսկորների և ատամների ձևավորման ու զարգացման համար,
արյան ճնշման կարգավորման համար,
մկանային և նյարդային համակարգերի նորմալ կենսագործունեության համար,
ոչ մի ուրիշ տարր չի կարող նպաստել կալցիումի տարրալուծմանն այնքան լավ, որքան հենց կաթում պարունակվող մնացած տարրերը:
Սպիտակուցներ
ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ բոլոր տեսակի ամինաթթուներով,
նպաստում է օրգանիզմի աճին,
հագեցնում է, օգտակար է քաշի կառավարման համար,
բարձրացնում է իմունիտետը,
նպաստում է մկանների զարգացմանը,
ապաքինում է վնասված հյուսվածքները:
Ֆոսֆոր
ամուր ոսկորների և ատամների ձևավորման հիմքն է,
կենսական դեր ունի արյան բաղադրությունում, նյարդային և ֆերմենտային համակարգերում,
վիտամին B-ի հետ սննդից էներգիան կլանելու կարևորագույն տարրերից է:
Կալիում
նյարդային ազդակների ակտիվ փոխանցման համար,
արյան ճնշման կարգավորման համար,
բազմաթիվ ֆերմենտների հիմքն է:
Մագնեզիում
օգնում է օրգանիզմում կալցիումի կլանմանն ու պահպանմանը,
ոսկորների և ատամների հանքային կառուցվածքի կարևորագույն տարրն է,
օգտակար է օրգանիզմում էներգիայի փոխակերպման համար,
մարմնի բոլոր բջիջների հիմքն է:
Ցինկ
նպաստում է օրգանիզմի ընդհանուր աճին և զարգացմանը,
նպաստում է վերքերի առողջացմանը,
ապահովում է ուժեղ իմունային համակարգ:
Վիտամին B
անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար,
օգտակար է աչքերի և մաշկի համար,
պայքարում է սթրեսների դեմ, հանում հոգնածությունը:
Վիտամին A
օգտակար է մաշկի համար,
օգտակար է տեսողական և նյարդային համակարգերի համար: